Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Մինաս Դանիելյանի դիմումը (Ք-6141, 13.05.2025թ.), ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 02.07.2025թ. թիվ 3/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ քաղաքում գտնվող, Մինաս Դանիելյանին, Վոլոդյա Դանիելյանին, Վարդմագ Դանիելյանին, Արման Դանիելյանին, Նորավարդ Մարգարյանին, Վոլոդյա Դանիելյանին և Կարինե Դանիելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-001-0523-0019 կադաստրային ծածկագրով 0,4216 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։