Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 160890 /ծածկագիր՝ 03999M85FNZW/ և Գ․Առաքելյանի Լ/ա Ս․Բաղդասայանի 26/04/2024 թվականի Ք-6157 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող, Գուրգեն Առաքելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-077-0028-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Ոստան, Մայիսյան փողոց, 12 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Գ․Առաքելյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։