Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, « Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Արմեն Հարությունյանի դիմումը (թիվ Ք-5228 21.04.2025թ.), Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում գտնվող, Արմեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-026-0114-0002 կադաստրային ծածկագրով 0,23 հա հողամասի հողատեսքը ցածրարժեքից(կորիզավոր) փոխադրել ավելի բարձրարժեք՝ հնդավոր(նորատունկ ընկույզ) հողատեսքի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի՝ հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 6(վեց) տարի։
4.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։