Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 02 հունիսի 2023 թվականի N 94-Ն որոշման հավելված N 1-ի 4-րդ և 5-րդ կետերը, Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրի վարչական ղեկավարի 17 սեպտեմբերի 2024 թվականի թիվ Պ-13002 գրությունը և Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի Հ.Շիրազի փողոցի թիվ 16 տան բնակիչ Հարություն Մնացականի Ավետիսյանի դիմումը (դիմում թիվ Ք-12934, 16.09.2024 թվական), որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Հարություն Մնացականի Ավետիսյանին:
2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպում:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս.Մկրտչյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: