Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Յուրիկ Մուրադյանի դիմումը (N Ա-8497, 07.07.2025 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դեղձուտ բնակավայրի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանին տրամադրել 24.12.2024-24.12.2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 19 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 4-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-23, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Դեղձուտ բնակավայր) Գոհար Զոհրաբյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: