Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթները, ուսումնասիրելով Արման Մարգարյանի 16.12.2024 թվականի թիվ ՃՀԱ//8783-24 դիմումը՝ որոշում եմ․
1․Արման Մարգարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի թիվ 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-062-0125-0031 կադաստրային ծածկագրով հողամասում ջերմոցային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Արման Մարգարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: