Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Գեղամ Մուրադյանի դիմումը (թիվ Ք-5121, 17.04.2025թ.) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում գտնվող, Գեղամ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-026-0110-0003 կադաստրային ծածկագրով 0,467 հա, հողամասի հողատեսքը ցածրարժեքից(վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ(կորիզավոր՝ դեղձ) հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի՝ հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 4(չորս) տարի։
4. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։