Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով՝ որոշում եմ․
1․ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2․3-1), կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2․3-20) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի հուլիսի 31-ին անցկացնել մրցույթ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: