Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով  կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին հարկադիր կատարող Դավիթ Ղազարյանի 13.10.2025թ.-ի որոշումը /կատարողական վարույթ՝ 14111019/՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի բյուջեից 900413000028 գանձապեական հաշվեհամարին փոխանցել 24400 /քսանչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ գումար, որից 19400 /տասնինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար, 5000/հինգ հազար/ ՀՀ դրամը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: