Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Մարիաննա Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 27.09.2025 թվականի ՃՀԱ/235/32757-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Մարիաննա Հովհաննիսյանին, Գայանե Թադևոսյանին և Գրիգոր Թադևոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օրբելու փողոց 51/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0162-0015 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակով երկհարկանի բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Մարիաննա Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: