Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Հովհաննիսյանի 13.10.2025 թվականի թիվ Տ-13425 հայտը՝ որոշում եմ.
1․ «ԻՆԵՍՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի թիվ 135 հասցեում գործող 626 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։