Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 210783, /ծածկագիր՝ 03022JC2BAWT/ և Ա. Սարգսյանի 19/12/2024 թվականի Ք-17872 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող, Անուշավան Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-005-0027-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Աբովյան, Ն. Զարյան փողոց, 26 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա. Սարգսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։