Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Վահան Մինասյանի ներկայացուցիչ Սերյոժա Գրիգորյանի 14.10.2025 թվականի թիվ ՇԹԴ/256/21725-25 դիմումը, որոշում եմ․
1.Վահան Մինասյանին տրամադրել Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Ալավերդյան փողոց 11/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-069-0067-0009 կադաստրային ծածկագրով հողամասում՝ երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Վահան Մինասյանը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: