Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով «Նաիրի Ավտո» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լիլիյա Օհանյանի 19.09.2025 թվականի ՃՀԱ/235/31958-25 հայտը՝ որոշում եմ․
1․«Նաիրի Ավտո» ՍՊԸ-ին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոց 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0117-0011 կադաստրային ծածկագրով հողամասում միահարկ պահեստային շինության կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.«Նաիրի Ավտո» ՍՊԸ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: