Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրում գտնվող Ց/ճ վերգետնյա գազատարը հենասյունների վրա L=767,94մ, որից L=726,3 d=57մմ, իսկ L=41,64 d=32մմ անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |