Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4171-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 4171-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ՍԵՓԱՆ ՌԵՀԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 07-ի N 143-Ա որոշումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 04-ի թիվ Ե-1120 գրությունը և Սեփան Ռեհանյանի 2024 թվականի ապրիլի 01-ի դիմումը` որոշում եմ․

1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 24/2 հասցեում գտնվող 19 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2008 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 1 000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 129 870 /մեկ հարյուր քսանինը հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։

2․ Պայմանագրում նշված մյուս կետերը մնում են անփոփոխ։

3․ Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ նոտարական գրասենյակում կնքել Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (Համաձայնագիր)։

4․ Համաձայնագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են պետական գրանցման։

5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner