Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ղազար Մանուկյանի 01.11.2024 թվականի թիվ Տ-15203 դիմումը՝ որոշում եմ.
1․Անհատ ձեռնարկատեր Ղազար Մանուկյանին տալ 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի 03-039-0126-0003 ծածկագրով հողամասում գործող 480 քմ մակերեսով ոչ հիմնական շինությունում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։