Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Խորեն Հարությունյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 23.09.2025 թվականի թիվ ՇԹԴ/247/19775-25 դիմումը, որոշում եմ․
1.Նազիկ Հարությունյանին, Անժելա Հարությունյանին, Մանուշակ Հարությունյանին, Վիրապ Հարությունյանին և Խորեն Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Պ․ Սևակի փողոց 20 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-051-0015-0014 կադաստրային ծածկագրով հողամասում՝ ավտոտնակի, խոհանոցի, ծածկի և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Խորեն Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ 900415151241 հաշվեհամարին՝ քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: