Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթները, ուսումնասիրելով Հակոբ Ամիրյանի 21.11.2024 թվականի թիվ ՃՀԱ/239/7230-24 դիմումը՝ որոշում եմ․
1.Նվարդ Ամիրյանին, Համլետ Ամիրյանին, Գեղանուշ Աթոյանին, Ռուստամ Ամիրյանին, Հակոբ Ամիրյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ոստան գյուղի Երևանյան փողոց 88 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-077-0022-0008 կադաստրային ծածկագրով հողամասում երկահարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Հակոբ Ամիրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: