Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Ռուզվելտ Մազմանյանի 24.10.2024թ. թիվ Տ-14826 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Ռուզվելտ Մազմանյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող, նվիրատվության կարգով Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով փոխանցվող, Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, 03-055-0111-0004 կադաստրային ծածկագրով 5,4426 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասը։
2. Արտաշատ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |