Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 22/03/2011 թվականին տրված եզրակացությունը` համայնքի ավագանին որոշում է․
1.Թույլատրել քանդել /ապամոնտաժել/ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի Բաղրամյան փողոց 14 շենք հասցեում գտնվող 0,26466հա մակերեսով 03-080-0015-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում գտնվող 371,2քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, 13,5քմ մակերեսով ծածկը և 2քմ /1,2 խ․մ/ մակերեսով պարիսպը։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: