Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Գոռ Աբրահամյանի ներկայացուցիչ Սամվել Եղիկյանի 06.05.2025 թվականի ՃՀԱ/235/16475-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Գոռ Աբրահամյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոց 5/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0033-0056 կադաստրային ծածկագրով հողամասում երկհարկանի սպասարկման օբյեկտի վերակառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Գոռ Աբրահամյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: