Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 223995, /ծածկագիր՝ 03052KXKQJD4/ Կ․ Հովակիմյանի 10/03/2025 թվականի Ք-3224 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղում գտնվող, Կարինե Հովակիմյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-010-0001-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Այգեպատ, Տիգրան Մեծի փողոց, 18 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Կ․ Հովակիմյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։