Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1028-1030-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատի համայնքապետարանի և ԱՁ Դավիթ Բրուտյանի միջև 03.04.2025 թվականին կնքված թիվ ԱԱՄԱՀ-ՄԱԱՊՁԲ-25/40 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ (Տաղավար՝ 10 հատ, միավորի գինը՝ 38000 /երեսունութ հազար/ ՀՀ դրամ), (Սեղան՝ 10 հատ, միավորի գինը՝ 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ), (Աթոռ՝ 40 հատ, միավորի գինը՝ 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ) և 1031 և 1032-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատի համայնքապետարանի և ԱՁ Արտակ Աբգարյանի միջև 18.03.2025 թվականին կնքված թիվ ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/11 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ (Բազկաթոռ ղեկավարի՝ 1 հատ, արժեքը՝ 180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ), (Աթոռներ՝ 2 հատ, արժեքը՝ 213000 /երկու հարյուր տասներեք հազար/ ՀՀ դրամ)՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|