Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նուշիկ Եգորյանի 29.05.2025 թվականի թիվ Տ-6866 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Նուշիկ Եգորյանին տալ 2025 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 9/1 հասցեում գործող 16,4 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։