Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 1982» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սուրեն Ասատրյանի 05.03.2025 թվականի թիվ Տ-3016 հայտը՝ որոշում եմ․
1․«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 1982» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Երևան–Երասխ մայրուղի թիվ 8/1 հասցեում գործող 635.6 քմ մակերեսով օբյեկտում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։