Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ստեղծել Արտաշատ համայնքի պատվավոր պարգև՝ « ԱՐՏԱՇԱՏԻ ԱՐԾԱԹԵ ՇՔԱՆՇԱՆ» /այսուհետ՝ Շքանշան/ 2. Հաստատել Շքանշանի նկարագրությունն ու շնորհման կարգը՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|