Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 160519, ծածկագրեր՝ 03999QAM9P83, 020035PVMMU8/ և հիմք ընդունելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գ․ Բաբայանի 02/04/2024 թվականի թիվ Պ-4961 դիմումը՝ որոշում եմ․
1․, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մաշտոցի փողոց 28 հասցեում գտնվող, 03-059-0034-0001 կադաստրային ծածկագրով, 2,52554հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը և շինությունները ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին հատվածին՝ 2,46643հա մակերեսով հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մխչյան, Մ. Մաշտոցի փողոց, 28 անասնաշենք, երկրորդ հատվածին՝ 0․05755հա մակերեսով հողամասին և շինությանը տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մխչյան, Մ. Մաշտոցի փողոց, 28/1 շինություն։
2․ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեի տրամադրման համար։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: