Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 498
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4312-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 4312-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.21997 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՑԱԾՐԱՐԺԵՔԻՑ (ԱՐՈՏԱՎԱՅՐ) ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ՝ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿ (ԿՈՐԻԶԱՎՈՐ) ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Տիգրան Պետրոսյանի դիմումը (թիվ Ք-13309 09.10.2025թ) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող, Տիգրան Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-005-0101-0014 կադաստրային ծածկագրով 0.21997 հա մակերեսով հողամասի հողատեսքը ցածրարժեքից (արոտավայր) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր՝ դեղձ) հողատեսքի։

2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:        

3
Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի՝ հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 1(մեկ) տարի։

4.
Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։ 

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner