Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 259
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2149-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 2149-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 59-րդ և 118-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021 թվականի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին N 698-Ն որոշմամբ, Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 20.10.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» N 92-Ա որոշմամբ, հաշվի առնելովոր քննարկվող հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08065 հա՝ սեփականության իրավունքի վկայականում նշված է 0,007774 հա,ուսումնասիրելով Է․Ավագյանի 05/05/2025 թվականի Ք-5793 դիմումը՝ որոշում եմ․

1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոց 56 հասցեում գտնվող իրավունքի պետական գրանցում ստացած՝ 0,07774 հա մակերեսով հողամասից ավել օգտագործվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00291 հա մակերեսով հատվածի նկատմամբ վերականգնել և ճանաչել Էդգար Արսենի Ավագյանի /ծնվ․ 17/07/1998 թվականին/ սեփականության իրավունքը, քանի որ նախկինում գծային չափերը և մակերեսը սխալ են հաշվարկվել և պարտավորեցնել Էդգար Ավագյանին համայնքի՝ 900415151068 հաշվեհամարին վճարել 0,00291 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 198878/ մեկ հարյուր իննսունութ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ /1քմ արժեքը 6834,3դրx29,1քմ =198878 ՀՀ դրամ/:

2.Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:

3.Հողամասի սահմանները որոշվում են 0,08065 հա մակերեսի համար որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և հաստատված հատակագծով: 

4.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին, հողամասի կադաստրային արժեքի վճարումը կատարվելուց հետո, համայնքի հողային հաշվեկշռում կատարելու համապատասխան փոփոխություն:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner