Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով՝ որոշում եմ.
1. «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտուշ Թովմասյանին 2025 թվականի հուլիսի 29-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել 2019 թվականի դեկտեմբերի 25–ին կնքված աշխատանքային պայմանագիրը՝ վաթսունհինգ տարին լրանալու հիմքով:
Վերջին աշխատանքային օր համարել 2025 թվականի հուլիսի 29-ը:
2. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարել վերջնահաշվարկ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: