Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 235855, /ծածկագիր՝ 03212PJQR8ZE, 03212JHSJAP9/ և Ն․Սահակյանի Լ/ա Մ․Միրզախանյանի 22/04/2025 թվականի Ք-5278 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Նարեկ Սահակյանին պատկանող 03-045-0030-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,02260 մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Լանջազատ, Մարշալ Բաղրամյան փողոց, 2 շինություն, երկրորդ հատվածին՝ 0․3534հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Լանջազատ, Մարշալ Բաղրամյան փողոց, 2/1 շինություն։
2․Ն․Սահակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։