Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի կողմից 31․07․2025 /մուտք՝ Ա-9708/ թվականին կազմված զեկուցագիրը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
ԱՁ Արևիկ Հակոբի Գրիգորյանը /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ․Նորաշեն, Կոմիտասի փող․, 69 տուն/ Արտաշատ համայնքի Վ․Արտաշատ գյուղի Ս․Կապուտիկյան 19 հասցեի հատվածում թույլ է տվել արարք, որը բնորոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16–րդ հոդվածի 7–րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ Ա–008 արձանագրության և 31․07․2025թ-ին /մուտք՝ թիվ Ա-9708/ ներկայացված զեկուցագրի հիման վրա 2025 թվականի հուլիսի 31-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16–րդ հոդվածի 7–րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 13․08․2025թ․-ի, ժամը 11։00-ին հրավիրվել է լսում։ Պատշաճ ծանուցված ԱՁ Արևիկ Հակոբի Գրիգորյանը նշանակված լսմանը չի ներկայացել, ինչպես նաև վերջինիս կողմից վարչական վարույթի վերաբերյալ այլ միջնորդություններ և դիմումներ չեն ներկայացվել։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ԱՁ Արևիկ Հակոբի Գրիգորյանի կողմից Արտաշատ համայնքի Վ․Արտաշատ գյուղի Ս․Կապուտիկյան 19 հասցեի հատվածում, առանց համայնքի ղեկավարի թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, այսինքն թույլ է տրվել արարք, որը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16–րդ հոդվածի 7–րդ մասով նախատեսված հատկանիշներին, համաձայն որի՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Սույն վարչական վարույթի շրջանակներում այդպիսի հանգամանքներ չեն հայտնաբերվել։
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16–րդ հոդվածի 4–րդ մասով և 32-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
1.ԱՁ Արևիկ Հակոբի Գրիգորյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 80․000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով։
2․Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։
3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
4․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։