Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Ռոբերտ Դերմոյանի 23.04.2024 թվականի թիվ Ք-5993 դիմումը՝ որոշում եմ․
1․Ռոբերտ Դերմոյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մարքսի փողոց թիվ 18/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0057-0137 կադաստրային ծածկագրով հողամասում հասարակական նշանակության շինության /առևտրի սրահ/ կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ռ. Դերմոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: