Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-032-0141-0039 ծածկագրով, 0,73837 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (5-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդային եղանակով օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |