Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 451
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Նախնական համաձայնություն
 

Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԲԱՆԵՑՎԱԾ ԿԱՊԱՐԱԹԹՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ (ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ՝ ԲԱՆԵՑՎԱԾ ԼԻՏԻՈՒՄԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀՈՍՔԱԳԾԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ և ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ) ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի     1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Հայրապետյանիդիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝  համայնքի  ավագանին  որոշում է.

1.  Տրամադրել նախնական  համաձայնություն «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ բանեցված կապարաթթվային մարտկոցների վերամշակման արտադրամասի վերազինման(գործող արտադրության ընդլայնում՝ բանեցված լիտիումային մարտկոցների վերամշակման հոսքագծի տեղադրում և շահագործում)նախաձեռնությանը ։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.15 Կբ)
(805.31 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner