Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հովածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 03-ի «Անուշ Գևորգյանին տնօրենի պարտականությունների կատարումից ազատելու և տնօրենի պարտականությունները ժամանակավորապես Էմմա Վարդանյանին վերապահելու մասին» N 2153-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«2. Հայկանուշ Գալստյանի անաշխատունակության ընթացքում տնօրենի պարտականությունները 2025 թվականի հունիսի 3-ից ժամանակավորապես վերապահել հաստատության մեթոդիստ / ուսումնական գծով տեղակալ/ Էմմա Վարդանյանին»:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: