Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հիմքը ընդունելով Գ․Միրոյանի 16/04/2025 թվականի ՃՀԱ/225/14039-25 հայտը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 13-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵՂՁՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳԵՎՈՐԳ ԱՐԱՅԻԿԻ ՄԻՐՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 1ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» /ասյուհետ՝ որոշում/ N 337-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1) որոշման վերնագրում և 1-ին կետում «1հա» թիվը և բառը փոխարինել «1,03007հա» թվով և բառով:
1.2) որոշման 1-ին կետում «03-037-0501-0004» թվերը փոխարինել «03-037-0501-0006» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |