Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Նարինե Մարտիրոսյանի ներկայացուցիչ՝ Գարեգին Կնյազյանի 09.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/245/5589-25 դիմումը, որոշում եմ․
1.Նարինե Մարտիրոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Րաֆֆու փողոց 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-091-0027-0029 կադաստրային ծածկագրով հողամասում՝ գոյություն ունեցող պահեստի վերակառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Նարինե Մարտիրոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: