Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 265858 (ծածկագիր՝ 03332FQDRLYV), Դ․ Բարսեղյանի 30/09/2025 թվականի Ք-12812 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող 03-069-0025-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Նորաշեն, Ս. Շահումյան փողոց, 25 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Դ․Բարսեղյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։