Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, հաշվի առնելով «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերգեյ Առաքելյանի 22.09.2022 թվականի թիվ Ա-6001 դիմումը. ո ր ո շ ու մ ե մ `
Թույլատրել «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերգեյ Առաքելյանին 2022 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի, Մասիս գյուղի, Արտաշատյան խճուղի թիվ 18/1 հասցեում գտնվող օբյեկտի ճակատային մասում տեղադրել 50 քմ մակերեսով արտաքին գովազդի վահանակ: