Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Հ.Վ.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Համբարձումյանի 17․09․2024 թվականի թիվ Տ-13001 դիմումը՝ որոշում եմ․
1. Թույլատրել «Հ.Վ.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 16 հասցեին կից գտնվող 0.38քմ մակերեսով տարածքում 2024 թվականի սեպտեմբեր ամսից կազմակերպելու զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի բացօթյա վաճառք։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։