Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականիմայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և ուսումնասիրելով Արթուր Էլչյանի 06.10.2025թ․ Տ-13094 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-032-0110-0048 կադաստրային ծածկագրով 2.30624 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող՝ 03-032-0110-0042 կադաստրային ծածկագրով 2.78896 հա մակերեսով և 03-032-0110-0036 կադաստրային ծածկագրով 0.53 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Արթուր Էլչյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել՝ 9200000 (ինը միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |