Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Ա․ Գուլոյանի 30․․09․2025 թվականի թիվ ԱՇԹԴ/250/8642-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող՝ Արտյոմ Գուլոյանի կողմից կառուցված, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի 3/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0245-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ջերմոցների և տնտեսական շինության շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Արտյոմ Գուլոյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: