Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Վարդան Կիրակոսյանի ներկայացուցիչ՝ Գարեգին Կնյազյանի 24.08.2025 թվականի ՃՀԱ/223/29180-25 հայտը՝ որոշում եմ․
1․Վարդան Կիրակոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի Մուրացանի փողոց 11 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-027-0017-0016 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, զրուցարանի, լողավազանի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Վարդան Կիրակոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: