Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, Ընտանեկան օրենսգրքի 44-րդ, 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Աննա Մինասի Հակոբյանի (մուտք թիվ Ք-13493, 13․10.2025 թվական) դիմումը, Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի՝ 17.08.2013 թվականին ծնված Ալեքսանդր Գարուշի Համբարձումյանի կարծիքը՝ որոշում եմ․
1. Թույլատրել Աննա Մինասի Հակոբյանին (ծնվ.12.09.1989թ.) օտարել /վաճառել/ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Վ.Համբարձումյան փողոց, շենք 3, բնակարան 26 հասցեում գտնվող (վկայական՝ N 28042021-06-0026) բնակարանից անչափահասներ՝ 23.03.2020 թվականին ծնված Դավիթ Գարուշի Համբարձումյանի և 17.08.2013 թվականին ծնված Ալեքսանդր Գարուշի Համբարձումյանի բաժնեմասերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: