Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արաքսյա Մալխասյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 23.05.2025 թվականի ՃՀԱ/222/18807-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արաքսյա Մալխասյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Հ․ Շիրազի փողոց 53 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-022-0004-0010 կադաստրային ծածկագրով հողամասում նկուղային մասով բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արաքսյա Մալխասյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: