Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով «ԿԲ–ԱԳՐՈ» ՍՊԸ–ի տնօրեն Եղիշե Կարապետյանի դիմումը (Ք-12753, 29.09.2025թ.), ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 21.10.2025թ. թիվ 5/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, «ԿԲ–ԱԳՐՈ» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող, 03-011-0416-0012 կադաստրային ծածկագրով 2.16746 հա հողամասից 1.51286 հա հողակտորի հողատեսքը բարձրարժեք՝ (բազմամյա տնկարկ՝ խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ (բազմամայա տնկարկ՝ կորիզավոր) հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։