Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Անդրանիկ Կիրակոսյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 16.05.2025 թվականի ՃՀԱ/241/17791-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Անդրանիկ Կիրակոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Գ․ Նժդեհի փողոց 28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-055-0117-0014 կադաստրային ծածկագրով հողամասում չրանոցի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Անդրանիկ Կիրակոսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: