Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Սամվել Խուդավերդյանի 23.10.2024 թվականի թիվ ՃՀԱ/250/5175-24 դիմումը՝ որոշում եմ․
1․Սամվել Խուդավերդյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0279-0027 կադաստրային ծածկագրով հողամասում արտադրամասի և պահեստի /գործառնական նշանակության փոփոխություն` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության/ կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Սամվել Խուդավերդյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: